ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք

Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Տիգրան Պողոսյան Լևուշի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ափնագյուղ, 2-րդ փող., 30/8)։ Այս մասին տեղելացնում են ՇՎՏՄ-ից:
 
«Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 1 124 513 (մեկ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր տասներեք) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
 
Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: