ԱՄՆ-ը կանչել է Մալայզիայի դեսպանին Իսրայելի քաղաքացիների արտաքսման մասին հայտարարությունների պատճառով
Մալայզիայի ղեկավարության կողմից Իսրայելի քաղաքացիների հնարավոր արտաքսման մասին հայտարարություններից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը Վաշինգտոնում կանչել է Մալայզիայի դեսպանին, հաղորդել է Reuters-ը։
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմն ավելի վաղ հայտնել էր, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել Իսրայելի բոլոր քաղաքացիներին, եթե հետաքննությունը հաստատի նրանց մասնակցությունը Ջոհոր նահանգում գործող Network School կրթական ծրագրին։
Մալայզիան դիվանագիտական հարաբերություններ չունի Իսրայելի հետ և նրան որպես պետություն չի ճանաչում։
Անվար Իբրահիմի հայտարարություններից հետո ամերիկացի կոնգրեսականների մի խումբ դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով վերանայել Մալայզիայի հետ տնտեսական համագործակցությունը և կասեցնել համատեղ պաշտպանական ծրագրերի մի մասը։



