շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանում շուտով սպասվում են նոր 90-ականներ․ Զելենսկի

Ռուսաստանում շուտով սպասվում են նոր 90-ականներ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձ է հղել, որում մի քանի անգամ դարձյալ ռուսերեն է խոսել։

"Մտածող մարդիկ պետք է լինեն յուրաքանչյուր երկրում։ Եւ Ռուսաստանում էլ. Եվ Ռուսաստանում դրանք կան։ Կոչ եմ անում ռուս մայրերին՝ թրդիներին թույլ չտալ Ուկրաինա գալ",- ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանում շուտով սպասվում են նոր 90-ականներ։

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունները դա հասկանում են, այդ պատճառով էլ փակում են տեղեկատվության բոլոր աղբյուրները, Facebook-ը, Instagram-ը։

Զելենսկին "մտածող մարդկանց" կոչ է արել շրջանցել արգելափակումները, քանի որ ճնշումներն ավելի ուժեղ կդառնան:

Հիշեցնենք՝ Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ Instagram-ի հասանելիության սահմանափակումների սահմանման ընթացակարգը ՌԴ-ում կավարտվի մարտի 14-ի ժամը 00-ին, օգտատերերին 48 ժամ են տալիս լուսանկարների եւ տեսանյութերի տեղափոխման համար:

  • Կիսվել: