հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանում բերման է ենթարկվել չարտոնված ցույցերի ավելի քան 3500 մասնակից

Ռուսաստանում բերման է ենթարկվել չարտոնված ցույցերի ավելի քան 3500 մասնակից

Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում չարտոնված ակցիաների է մասնակցել մոտ 5200 մարդ, բերման է ենթարկվել ավելի քան 3500-ը։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

 

Ավելի վաղ համացանցում կոչեր էին տարածվել՝ մարտի 6-ին դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ և բողոքել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության դեմ։

Մոսկվայի ոստիկանությունն ու դատախազությունը, քննչական կոմիտեն, ՆԳՆ-ն զգուշացրել են, որ իշխանությունների հետ սահմանված կարգով չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու բոլոր փորձերը անհապաղ կճնշվեն, և դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն:

  • Կիսվել: