հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանն ուժեղացրել է անօդաչու սարքերով հարվածները Կիևին. Euronews

Ռուսաստանն ուժեղացրել է անօդաչու սարքերով հարվածները Կիևին. Euronews

Գրեթե երկու ամսվա դադարից հետո ռուսական զորքերը վերսկսել են օդային հարձակումները Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, ջերմաստիճանի նվազման պայմաններում։

Կիևում կիրակի գիշերը կրկին օդային տագնապ է հնչել: Երկրորդ օրն անընդմեջ Ռուսաստանը փորձել է գրոհել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա մարտական անօդաչու սարքերով:

Ըստ տեղական իշխանությունների՝ «Շահեդներն» արձակվել են տարբեր ուղղություններից՝ անընդհատ փոխելով շարժման վեկտորները։ Մոտ 10 անօդաչու թռչող սարք է խոցվել քաղաքի մոտակայքում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանությունն աշխատել է Կիևի, Պոլտավայի և Չերկասիի շրջաններում՝ 20 կամիկաձե անօդաչու թռչող սարքերից խոցելով 15-ը։

Ռուսական կողմն էլ հայտնել է անօդաչու թռչող սարքի հարձակման մասին Մերձմոսկոյան շրջանում: Կիրակի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բոգորոդսկի քաղաքային օկրուգի տարածքում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին:

Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ խափանված հարձակման հետևանքով զոհեր և վնասներ չկան:

  • Կիսվել: