չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

Ռուսաստանն ու Իրանն անցկացրել են առևտրային խոշոր համաժողով

Մոսկվայում տեղի է ունեցել Իրան-Ռուսաստան առևտրային համաժողով, որին մասնակցել են ավելի քան 350 իրանցի և ռուսաստանյան գործարարներ։ Այս մասին հայտնում է IRNA-ն, փոխանցում է parstoday.com-ը:

Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության կարողությունների վերաբերյալ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Ելույթ են ունեցել նաև Իրանի առևտրի խթանման կազմակերպության ղեկավարը, Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Ինը ոլորտներում՝ այդ թվում արդյունաբերության, տեխնոլոգիայի, բժշկության, իրանական 70 և ռուսական 300 ընկերությունների ներկայացուցիչներ առևտրային հարցերի շուրջ հանդիպումներ են անցկացրել։

Դա ամենամեծ իրանական գործարար պատվիրակությունն է, որը երբևէ այցելել է Ռուսաստան, ներկաների մեծ մասը Իրանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են եղել:

 

  • Կիսվել: