կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի նկատմամբ

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի նկատմամբ

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի նկատմամբ, որը վերաբերում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 10 երկիր, դեմ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը և ԱՄԷ-ն, իսկ երկու երկիր ձեռնպահ է մնացել:

Փաստաթուղթը պարունակում է Իսրայելի վրա արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակման դատապարտում, պատանդներին ազատ արձակելու և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու կոչ:

Հաղորդվում է նաև, որ փաստաթուղթը հրադադարի կոչ չի անում, այլ ճանաչում է երկրների ինքնապաշտպանության իրավունքը։

 

  • Կիսվել: