Ռուսաստանն արգելել է թուրքական մանդարինի ներկրումը
Դաշնային Ռոսպոտրեբնադզորի մասնագետները թուրքական թարմ մանդարինի մեջ հայտնաբերել են քլորպիրոֆոս թունաքիմիկատի մնացորդային քանակություն, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը։ Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։՝ նշելով, որ այդ իսկ պատճառով հոկտեմբերի 29-ից մինչև հաջորդ ծանուցումը կասեցվում է թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:
Նշվում է, որ վտանգավոր ցիտրուսները կարող են ռուսաստանցիների շրջանում զանգվածային թունավորումների առաջացման և տարածման պատճառ դառնալ։
Արտադրանքի ներմուծման կասեցման մասին տեղեկացվել է նաեւ Դաշնային մաքսային ծառայությունը։


