շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Եգիպտոսի ԱԳ նախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ավելի ավերիչ փուլի վտանգի մասին

Եգիպտոսի ԱԳ նախարարը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ավելի ավերիչ փուլի վտանգի մասին

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի հնարավոր նոր սրման կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ հակամարտության հաջորդ փուլը կարող է ավելի վտանգավոր և ավերիչ լինել։ Այս մասին նա հայտնել է շաբաթ օրը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության միջազգային համաժողովում, հաղորդել է Reuters-ը։

«Երկրորդ փուլն ավելի վտանգավոր, ավելի ավերիչ կլինի և ոչ մի արդյունքի չի հանգեցնի։ Մենք պետք է դասեր քաղենք անցյալից», — ասել է Աբդելատին։

Աբդելատին նախազգուշացրել է, որ հետագա սրումը կարող է հանգեցնել է՛լ ավելի ծանր հետևանքների, և կողմերին կոչ է արել հաշվի առնել կարգավորման նախորդ փորձերը։

  • Կիսվել: