ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերի 16–ին զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Դեկտեմբերի 16-ին օդային և ծովային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգերի, պաշտպանական-արդյունաբերական համալիրի ու դրանք ապահովող էներգետիկ օբյեկտների վրա։ Հարվածները հասել են իրենց նպատակին։ Բոլոր օբյեկտները խոցված են՛՛։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ հարվածի հետևանքով արտասահմանյան արտադրության զենք–զինամթերքի ու պահուստային սպառազինության տեղափոխումը մարտական գործողությունների շրջաններ կասեցվել է։

Արդյունքում սպանվել է 30 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 7 ավտոմեքենա։

  • Կիսվել: