երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և ինքն այժմ մտադիր է ինքնամեկուսանալ, գրում է ria.ru-ն։

Միշուստինը Պուտինին ասել է. ՛՛Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը ախտորոշող թեստը, որն ավելի վաղ էի հանձնել, դրական պատասխան է ցույց տվել։ Այս առումով, և ըստ Ռոսպոտրեբնադզորի պահանջների, ես պետք է ինքնամեկուսանամ և հետևեմ բժիշկների ցուցումներին։ Դա անհրաժեշտ է անել գործընկերներիս պաշտպանելու համար՛՛։

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի միջոցով։

  • Կիսվել: