շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, տեղեկացնում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում ստեղծված իրավիճակը»:

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել կանոնավոր շփումները։

 

  • Կիսվել: