երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է նախագահական ընտրությունների լոգոտիպը

Ռուսաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է նախագահական ընտրությունների լոգոտիպը

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է առաջիկա նախագահական ընտրությունների տարբերանշանը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ շնորհանդեսի ժամանակ լոգոտիպը ներկայացրել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Նրա խոսքով՝ շատ տարբերակներ քննարկելուց հետո ի վերջո ընտրել են պարզ ու լակոնիկ ոճով արված տարբերանշանը։

Լոգոտիպն իրենից ներկայացնում է Ռուսաստանի դրոշի երեք գույներով պատկերված V տառը, որի ներքևում գրված է՝ ՛՛Ռուսաստանի նախագահի ընտրություններ՝ 2024 թվականի մարտի 15-17՛՛։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն մարտի 17-ին:

 

  • Կիսվել: