հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանի կողմից Գերմանիայի վրա հարձակման մասին գրած Bild-ը չի խուսափում «բադիկներից». Պեսկով

Ռուսաստանի կողմից Գերմանիայի վրա հարձակման մասին գրած Bild-ը չի խուսափում «բադիկներից». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Bild-ի հրապարակումը «Գերմանիայի վրա ՌԴ հարձակման պլանի» մասին   եւ հայտնել է, որ վերջին ժամանակներս պարբերականը չի զլանում իր հրապարակումներում զանազան «բադիկների» օգտագործումից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես չէի մեկնաբանի Bild-ի այդ տեղեկությունը, վերջին ժամանակներս այդ պարբերականն էլ է հրապարակումներում զանազան «բադիկներ» օգտագործում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Մինչ այդ գերմանական Bild պարբերականը, հղում կատարելով Գերմանիայի զինված ուժերի (բունդեսվեր) մի ինչ-որ «գաղտնի փաստաթղթի», հրապարակել էր «պլանը», թե ինչպես կարող էր Ռուսաստանը, հեղինակների ենթադրությամբ,  գրոհել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը։ 

Գերմանիայի ՊՆ-ում չեն մեկնաբանել Bild-ի նշված տեղեկությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: