չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները խաղաղության հույս են պահպանում. ՉԺՀ-ի ԱԳ նախարար

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները խաղաղության հույս են պահպանում. ՉԺՀ-ի ԱԳ նախարար

Չինաստանը կարծում Է, որ բոլոր կողմերը պետք Է հեռանկարներ բացեն Ուկրաինայի իրադրության շուրջ բանակցությունների համար. քանի դեռ դրանք շարունակվում են, պահպանվում Է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը: Այդ մասին ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է Կանադայի իր պաշտոնակից Մելանի Ժոլիի հետ ունեցած հեռախոսազրույցում:

«Չինաստանը բոլոր կողմերին հորդորում Է՝ հանգիստ եւ նպատակահարմար կերպով մտածել, բարենպաստ հնարավորություններ ստեղծել խաղաղության համար եւ հեռանկարներ բացել բանակցությունների համար: Ընթացիկ բանակցությունները բախվում են հանկարծական բարդությունների եւ դժվարությունների, բայց քանի դեռ դրանք շարունակում են, պահպանվում Է հրադադարի հնարավորությունը եւ խաղաղության հույսը»,-ասել Է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Նա հավելել Է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ այդ առումով՝ հիմնվելով օբյեկտիվ եւ արդարացի դիրքորոշման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: