Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում․ Պեսկով
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապագայում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ ճշգրիտ ժամկետները դեռևս որոշված չեն։
Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Պուտինն ու Էրդողանը պարբերաբար շփվում են, նրանց զրույցներում «մի քանի անգամ քննարկվել են դեմ առ դեմ շփումները»։