Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա բանկային խնդիրները լուծվում են. Էրդողան
Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա բանկային խնդիրները լուծվում են: Այս մասին այսօր Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՞
«Մեր գերատեսչությունները լուծում են բանկային խնդիրները»- ասել է նա։
Ռուսաստնաի նախագահն էլ իր հերթին նշել է, որ Մոսկվան Անկարայի և BRICS-ի միջև համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում։
«Ես գիտեմ, որ Թուրքիան շահագրգռված է ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ, և մենք այստեղ զգալի հեռանկարներ ենք տեսնում՝ հաշվի առնելով ձեր երկրի հեղինակությունն ու հատուկ աշխարհաքաղաքական դերը, որը կապում է Եվրասիական մայրցամաքի արևելքը և արևմուտքը», - ասել է Պուտինը։