շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տալիս․ Լավրով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հարցի շուրջ բովանդակալից քննարկումը արդյունքներ է տալիս․ Լավրով

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող՝ ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Լավրովը, մասնավորապես, ասել է. «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է դիվանագիտական նորմալ պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող՝ ուկրաինական հարցի բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Հենց նախագահ Դոնալդ Թրամփի համառության շնորհիվ էր, որ Կիևի ռեժիմը համաձայնեց Ստամբուլի բանակցությունները վերսկսելու մեր առաջարկին»:

Լավրովի հավելել է նաև, որ Ռուսաստանը համաձայն է ԱՄՆ-ի հետ, որ երկու երկրների միջև ուղիղ ռազմական բախում չի կարելի թույլ տալ։

  • Կիսվել: