շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանցի դիվանագետների ավտոմեքենան իսրայելական բնակավայրի տարածքում հարձակման է ենթարկվել. Զախարովա

Ռուսաստանցի դիվանագետների ավտոմեքենան իսրայելական բնակավայրի տարածքում հարձակման է ենթարկվել. Զախարովա

Պաղեստինի ազգային ինքնավարությունում հուլիսի 30-ին Ռուսաստանի առաքելության դիվանագիտական համարանիշներով պաշտոնական ավտոմեքենան, որտեղ եղել են Իսրայելի ԱԳՆ-ում հավատարմագրված՝ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներ, Երուսաղեմի մերձակայքի Գիվատ Ասաֆ անօրինական իսրայելական բնակավայրի տարածքում հարձակման է ենթարկվել մի խումբ վերաբնակիչների կողմից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ավտոմեքենան մեխանիկական վնաս է ստացել։ Հարձակումն ինքնին ուղեկցվել է ռուսաստանցի դիվանագետների հասցեին բանավոր սպառնալիքներով։

՛՛Հատկապես շփոթեցնող և անընդունելի է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել դեպքի վայրում ներկա իսրայելցի զինվորականների թողտվությամբ, որոնք նույնիսկ չեն փորձել կանխել հարձակվողների ագրեսիվ գործողությունները։

Մենք այս միջադեպը համարում ենք 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիայի կոպիտ խախտում, որը, ի թիվս այլ բաների, պահանջում է ընդունող պետությունից ապահովել օտարերկրյա առաքելությունների սեփականության անձեռնմխելիության սկզբունքի պահպանումը, իսկ այնտեղ հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին վերաբերվել պատշաճ հարգանքով՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու համար նրանց անձի, ազատության և արժանապատվության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Համապատասխան դիմումը Իսրայելի իշխանություններին է ներկայացրել Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը։ Հուսով ենք՝ իսրայելական կողմը համապատասխան եզրակացություններ կանի՛՛,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: