երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ռուսաստան մեկ օրում շուրջ յոթ հազար փախստականներ են ժամանել Դոնբասից

Ռուսաստան մեկ օրում շուրջ յոթ հազար փախստականներ են ժամանել Դոնբասից

Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից մեկ օրում շուրջ յոթ հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդել Է ՌԴ ԱԴԾ-ի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը: «Անցած օրվա ընթացքում Ռոստովի մարզի անցակետով Ռուսաստան մուտք գործելու համար սահմանը հատել են շուրջ 7 հազար քաղաքացիներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր Է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ, որոնք դեռ 2014 թվականին հայտարարվել Էին Կիեւից անկախ, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ:
 
Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

  • Կիսվել: