կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3213 օբյեկտ

Ռուսական ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3213 օբյեկտ

Ռուսական ռազմական հատուկ օպերացիայի անցկացման ողջ ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 3200 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։

 

«Օպերացիայի անցկացման ընթացքում ընդհանուր առմամբ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3213 օբյեկտ, ոչնչացվել է 98 ինքնաթիռ, 118 անօդաչու թռչող սարք, 1041 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 113 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու 389 սարքավորում և ականանետ, 843 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,-ասել է Կոնաշենկովը։

  • Կիսվել: