Ռուսական զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքը․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խերսոն քաղաքը։
Գերատեսչությունում նաև հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական գրոհները կանխելու համար բարձր ճշգրտության զենքով հարված է հասցվել Ուկրաինայի անվտանգության ծառայության և Կիեւի հոգեբանական գործողությունների 72-րդ Գլխավոր կենտրոնի տեխնոլոգիական օբյեկտներին, շարքից դուրս է բերվել հեռուստաաշտարակի ապարատային հեռարձակումը: Գործողությունների արդյունքում բնակելի տների ավերումներ տեղի չեն ունեցել: