երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական ռազմական ոստիկանությունը շարունակում է վերահսկել սիրիական Սարաքեբը

Ռուսական ռազմական ոստիկանությունը շարունակում է վերահսկել սիրիական Սարաքեբը

Երկրորդ օրն է՝ ռուսական ռազմական ոստիկանությունը պարեկային հսկողություն է իրականացնում սիրիական Սարաքեբ քաղաքում և Իդլիբ նահանգի մայրուղու М5 մայրուղու նկատմամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ռուս ոստիկանական ուժայինների ներկայությունը բնակավայրում իրադրության կայունացման և անվտանգության նպատակով է։

Սարաքեբ քաղաքը գտնվում է М4 և М5 ավտոճանապարհների հատման կետում՝ սիրիական կառավարության զորքերի հսկողության ներքո։

Ինչպես հաղորդվում է՝ ՌԴ ռազմական ոստիկանության պարեկային ծառայությունն այսօր անցել է առանց միջադեպերի:

 

 

  • Կիսվել: