երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսական կողմն  արդեն կորցրել է ավելի քան 12000 անձնակազմի անդամ. Ուկրաինայի գլխավոր շտաբ

Ռուսական կողմն արդեն կորցրել է ավելի քան 12000 անձնակազմի անդամ. Ուկրաինայի գլխավոր շտաբ

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ փետրվարի 24-ից մարտի 10-ը ռուսական կողմը կորցրել է ավելի քան 12 հազար անձնակազմի անդամ։

  Facebook-ում հրապարակված տվյալների համաձայն Ռուսաստանի  կորուստներն են՝ տանկեր՝ 335, զրահատեխնիկա՝ 1105, հրետանային համակարգեր՝ 123, РСЗО՝ 56, ՀՕՊ համակարգեր՝ 29, ինքնաթիռներ՝ 49, ուղղաթիռներ՝ 81, մեքենաներ՝ 526, նավեր/նավակներ՝ 3, վառելիքի և քսանյութերի տանկեր՝ 60, օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքեր՝ 7։

Տվյալները ճշտվում են։ Հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով։

Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն հայտնել է, որ մարտի 10-ի գիշերը ուկրաինական բանակը Կիևի մերձակայքում հակահարված է հասցրել ռուսական զորքերին և տապալել հինգ տանկ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել

  • Կիսվել: