շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է. Ելիսեյան պալատ

Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է. Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն ակնարկել է, թե կարող է վերահսկողության տակ վերցնել ՛՛ամբողջ Ուկրաինան՛՛, հայտնել են Ելիսեյան պալատից, տեղեկացնում է BFMTV-ը:

Նշվում է, որ Ելիսեյան պալատից ասել են, թե, ըստ Մակրոնի, Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու ՛՛մեծ վճռականություն՛՛ է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները։

՛՛Ռուսական հավակնությունը ամբողջ Ուկրաինան գրավելն է։ Վլադիմիր Պուտինի ռազմական նպատակները չեն փոխվել՛՛,-հայտնել են Ելիսեյան պալատից։

Բացի այդ՝ Պուտինի հետ բանակցություններից հետո Մակրոնը տեսակետ է հայտնել, թե Ուկրաինայում իրավիճակը կարող է վատթարանալ:

  • Կիսվել: