ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսական հարվածային ԱԹՍ-ն փորձարկման ժամանակ 500 կգ-անոց ռումբ է նետել

Ռուսական հարվածային ԱԹՍ-ն փորձարկման ժամանակ 500 կգ-անոց ռումբ է նետել

Ռուսական Охотник-Б հարվածային ԱԹՍ-ն առաջին անգամ ռումբ է նետել այս տեսակի փորձարկման պատմության մեջ: Փորձարկումը վկայում է այն մասին, որ այս տեսակի ԱԹՍ-ի նախագծումն իրականացվում է արագ տեմպերով, տեղեկացնում է Forbes-ը:

Նշվում է, որ ՌԴ-ի հարավային «Աշուլուկ» զինավարժարանում տուրբոռեակտիվ շարժիչով և 14 մետր երկարությամբ Охотник-Б ԱԹՍ-ն փորձարկման ժամանակ նետել է 500 կգ-անոց ռումբ:

Ամենայն հավանականությամբ՝ Охотник-Б հարվածային ԱԹՍ-ի կառավարումն իրականացվել է հեռակառավարմամբ՝ ռադիոյի միջոցով:

 

  • Կիսվել: