շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսական ավիահարվածներից հետո Ժիտոմիրի և Չեռնյախովի նավթի պահեստներում հրդեհ է բռնկվել

Ռուսական ավիահարվածներից հետո Ժիտոմիրի և Չեռնյախովի նավթի պահեստներում հրդեհ է բռնկվել

Ժիտոմիրում և Չեռնյախովում (Ժիտոմիրի շրջան) ռուսական երկու օդային հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Մարտի 7-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, երկու ավիահարվածների արդյունքում Ժիտոմիր քաղաքում և Չեռնյախով գյուղում նավթի պահեստներ են խոցվել։

Ըստ գերատեսչության՝ Ժիտոմիրում հրդեհ է բռնկվել 10 խմ տարողությամբ նավթի պահեստում: Չեռնյախով գյուղում երկու կիսադատարկ պահեստ է այրվել:

Բնակիչները տարհանվել են մոտակա մասնավոր բնակելի շենքերից: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: