հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուս-թուրքական հարաբերությունները գործընկերային են, սակայն կան տարաձայնություններ. Պեսկով

Ռուս-թուրքական հարաբերությունները գործընկերային են, սակայն կան տարաձայնություններ. Պեսկով

Ռուս-թուրքական հարաբերությունները գործընկերային բնույթ են կրում, սակայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կան տարաձայնություններ, որոնք ներառում են Ղրիմի թեման, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում եւ ոչ միայն դեկլարատիվ են, այլև իսկապես հիմնված են առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության իրական, ամուր հիմքի վրա՛՛:

Պեսկովի խոսով, սակայն, դա «չի նշանակում, որ այս հարաբերությունները զերծ են էական տարաձայնություններից»: Նա հավելել է. «Ղրիմի թեման էական տարաձայնությունների ոլորտներից մեկն է»:

 

  • Կիսվել: