երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուս պատգամավորը դիմել է ՌԴ քննչական կոմիտե` ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիան արդարացնող «գիտնականի» նկատմամբ քայլեր ձեռնարկելու համար

Ռուս պատգամավորը դիմել է ՌԴ քննչական կոմիտե` ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիան արդարացնող «գիտնականի» նկատմամբ քայլեր ձեռնարկելու համար

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել է երկրի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել «արևելագետ» Կիրիլ Սեմյոնովի դեմ, որի հասարակական գործունեությունը կարող է վնասել Ռուսաստանի շահերին: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ ռուս պատագամվորը արցախյան վերջին պատեևազմի ընթացքում եղել է Արցախում՝ ականատես եղել Ադրբեջանի կողմից բազմաթիվ պատերազմական հանցագործությունների։

Նամակում պատգամավորը ՔԿ ղեկավարիուշադրությունը հրավիրել է Թուրքիայի գաղափարախոսությունն ու շահերը խթանող հրապարակումների վրա՝ ի վնաս Ռուսաստանի ազգային շահերի:

Միլոնովի խոսքերով ՝ ռուսական և արտասահմանյան աղբյուրներում հաճախ են հայտնվում նյութեր, որոնք աղավաղում են Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ փաստերը: Այդ նյութերի հեղինակը Կիրիլ Սեմյոնովն է, որը ներկայանում է որպես Նորարարական զարգացման ինստիտուտի իսլամական հետազոտությունների կենտրոնի ղեկավար:

«Իր հայտարարություններում Կ. Սեմենովը բացահայտորեն արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, քարոզում է Թուրքիայի կողմից վարվող արտաքին քաղաքականության նշանակությունը և միջազգային ասպարեզում Ռուսաստանի քաղաքականության անարդյունավետությունը», - նշել է Միլոնովը:

Նշենք, որ ռուս պատագամվորը արցախյան վերջին պատեևազմի ընթացքում եղել է Արցախում՝ ականատես եղել Ադրբեջանի կողմից բազմաթիվ պատերազմական հանցագործությունների։

 

  • Կիսվել: