երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների մահվան մեղավորները կպատժվեն․ Լավրովը՝ Բայրամովին

Ռուս խաղաղապահների մահվան մեղավորները կպատժվեն․ Լավրովը՝ Բայրամովին

Լավրովի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմը հավաստիացրել է, որ ռուս խաղաղապահների մահվան հետաքննությունն արդյունք է տալիս, և մեղավորները կպատժվեն: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ այսօր ՄԱԿ-ում ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը բանակցություններ են վարել։

Հանդիպումը մեկնարկել է Արցախում ռուս խաղաղապահների մահվան համար ադրբեջանական կողմի ներողությամբ։

  • Կիսվել: