կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռոստովի ատոմակայանի տրանսֆորմատորային բլոկում հրդեհ է բռնկվել, մեկ զոհ կա

Ռոստովի ատոմակայանի տրանսֆորմատորային բլոկում հրդեհ է բռնկվել, մեկ զոհ կա

ոսէներգոատոմը հայտնում է Ռոստովի մարզի Վոլգոդոնսկի մերձակայքում գտնվող Ռոստովի ատոմակայանում բռնկված հրդեհի մասին։ Պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

«2022 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ին, Ռոստովի ԱԷԿ-ում, որը պլանային վերանորոգման փուլում է, հրդեհ է բռնկվել թիվ 3 էներգաբլոկի բլոկային տրանսֆորմատորում։ Հրդեհը մարելու համար անհապաղ գործուղվել է հինգ հրշեջ բրիգադ», ասվում է հայտարարության մեջ։

Հրդեհը մարվել է։ ԱԷԿ-ի աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսը՝ ծանր վիրավորվել, հայտնել են Ռոսէներգոատոմից։ Գերատեսչությունում նշել են, որ ատոմակայանի տարածքում ռադիացիոն ֆոնը չի փոխվել։

Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմը կրակը չեն կապում ռազմական գործողությունների հետ։ Ռոստովի ատոմակայանը գտնվում է Խարկովի մարզի արեւելյան շրջաններից մոտ 400 կմ հեռավորության վրա։ Էնգելսի օդանավակայանը, որին Ուկրաինան դեկտեմբերին երկու հարված է հասցրել, ավելի մեծ հեռավորության վրա է։

Տրանսֆորմատորները, այդ թվում՝ ատոմակայաններում, հաճախակի թիրախ են դառնում ռուսական թեւավոր հրթիռների և անօդաչու սարքերի կողմից՝ իրենց խոցելիության (դրանք գտնվում են բաց տարածքում և պարունակում են դյուրավառ նյութեր) և արագ վերանորոգման կամ փոխարինման անհնարինության պատճառով, գրում է BBC-ն:

Ուկրաինացի պաշտոնյաները սովորաբար ուղղակիորեն չեն հաստատում ռուսական զորքերի խոր թիկունքում դիվերսիայի գործողությունները, բայց հաճախ նման միջադեպերին արձագանքում են ակնհայտ սարկազմով։ Նման մի գրառում է հայտնվել Ուկրաինայի նապագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի Տելեգրամ ալիքում։

  • Կիսվել: