կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսական կողմը Ուկրաինայի հետ բանակցություններում չի զիջի ոչ մի կետ. Սլուցկի

Ռուսական կողմը Ուկրաինայի հետ բանակցություններում չի զիջի ոչ մի կետ. Սլուցկի

Ռուսական կողմը Ուկրաինայի հետ բանակցություններում չի զիջի ոչ մի կետ։ Այս մասին   հայտարարել Է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին:

«Ռուսական պատվիրակությունը չի զիջի ոչ մի բանակցային կետ», — ասել է Սլուցկին «Սոլովյով Live» հեռուստաալիքի եթերում ՝ հավելելով, որ կնախընտրեր ավելի քիչ պատմել այդ բանակցությունների մասին՝ հաշվի առնելով, թե որքան բարդ են դրանք ընթանում:

Ռիա Նովոսիի փոխանցմամբ, Բելառուսի տարածքում ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն երեք փուլ է կայացել: Բանակցություններում քննարկվում են Ուկրաինայի իրադրության կարգավորման քաղաքական, հումանիտար եւ ռազմական ասպեկտները: Կողմերը հայտարարել են, որ բանակցությունները կշարունակվեն ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: