երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի Երևան չվերթեր է սկսում:

 Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: Այս մասին հայտնեցին ավիաընկերությունից:
 
«Ռոսիան» ընդլանում Է թռիչքների աշխարհագրությունը եւ բացում Է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել Է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում Է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երեւան կարելի Է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից եւ Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից եւ ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ Է ուղեւորներին առաջարկել թռիչքներ դեպի  Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ - Երեւան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի եւ շաբաթ օրերին:

  • Կիսվել: