ՀՕՊ–ը Ռուսաստանի տարածքում 12 ժամում ուկրաինական 252 ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարածքում 12 ժամվա ընթացքում ուկրաինական ավելի քան 250 ԱԹՍ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մոսկվայի ժամանակով 08:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները 252 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Տվերի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Ռյազանի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի Հանրապետության, Ադիգեայի Հանրապետության տարածքների և Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքների երկնքում»::



