երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոսավիացիան կրկին երկարացրել է Ռուսաստանի հարավային 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը

Ռոսավիացիան կրկին երկարացրել է Ռուսաստանի հարավային 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը

Ռոսավիացիան կրկին երկարացրել է Ռուսաստանի հարավային 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը։ Սահմանափակումները սահմանվել էին փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկի օրը։ Արգելքը գործում է մինչեւ մայիսի 1-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնել է գերատեսչությունը։

Թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններ սահմանափակ են։ Որպես այլընտրանք՝ խորհուրդ է տրվում  օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։

  • Կիսվել: