երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոսավիացիան հայտարարություն է տարածել Մախաչկալայի օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին

Ռոսավիացիան հայտարարություն է տարածել Մախաչկալայի օդանավակայանում ստեղծված իրավիճակի մասին

Մախաչկալայի օդանավակայանի միջանկյալ հատված անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար: Այս մասին ասված է «Ռոսավիացիայի» տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Միջոցառումները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել։ Իրավապահ մարմինները տեղում են։

Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Մախաչկալայում, ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։

Լրագրողներին և քաղաքացիներին հորդորում ենք օգտվել պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մախաչկալայում բնակիչները սպասել են Թել Ավիվից ժամանող ինքնաթիռին՝ արգելելու հրեաների մուտքը Դաղստան:

  • Կիսվել: