երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռոսավիացիան ուղևորներին խնդրել է ժամանակից շուտ հասնել օդանավակայաններ

Ռոսավիացիան ուղևորներին խնդրել է ժամանակից շուտ հասնել օդանավակայաններ

Մոսկվայի երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում: Այս մասին հայտարարել է Ռոսավիացիան:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Խնդրում ենք ուղևորներին ժամանակից շուտ հասնել Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններ»:

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ասել է, որ Մոսկվայում բոլոր հանրային միջոցառումները չեղյալ են հայտարարվում։

Նշենք՝ ՌԴ ԱԴԾ-ի նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են, ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 130 զոհ:

  • Կիսվել: