երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է երկաթուղու վրա ահաբեկչության նախապատրաստում կասեցնելու մասին

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է երկաթուղու վրա ահաբեկչության նախապատրաստում կասեցնելու մասին

Ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք, ըստ տվյալների, Կիևի հանձնարարությամբ պատրաստում էին ահաբեկչություն Մոսկվայի մարզի երկաթուղու վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

«Կասեցվել է Ռուսաստանի երկու քաղաքացիների հակաօրինական գործունեությունը, որոնք ներգրավված են եղել ահաբեկչական գործողության նախապատրաստման մեջ։ Պարզվել է, որ նրանք կապի մեջ են մտել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ և, գործելով իրենց կուրատորի հանձնարարությամբ, թաքստոցից վերցրել են ինքնաշեն պայթուցիկ սարք՝ Մոսկվայի տարածաշրջանի երկաթուղու հատվածում ահաբեկչություն իրականացնելու համար։ Նախատեսվում էր պայթեցնել վառելիք-քսանյութեր տեղափոխող գնացք»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: