կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ռոսատոմն» ու ԱԷՄԳ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ լայնամասշտաբ խորհրդակցություններ կանցկացնեն

«Ռոսատոմն» ու ԱԷՄԳ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ լայնամասշտաբ խորհրդակցություններ կանցկացնեն

«Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի շրջանակում հանդիպման ժամանակ պայմանավորվել են հունվար-փետրվարին Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ լայնամասշտաբ խորհրդակցություններ անցկացնել:

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Զապորոժիեի ԱԷԿ-ի միջուկային և միջուկային անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ ատոմակայանում ԱԷՄԳ առաքելության աշխատանքին և գործակալության փորձագետների առաջիկա ռոտացիային, որը նախատեսված է դեկտեմբերի 5-ին:

Լիխաչովը հաստատել է, որ աջակցում է ԱԷՄԳ-ի գործունեությունը խաղաղ միջուկային էներգիան որպես էներգիայի կայուն աղբյուր խթանելու ուղղությամբ և պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը։

 

  • Կիսվել: