հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն ընդհանուր առմամբ ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2482 օբյեկտ

ՌԴ ԶՈւ-ն ընդհանուր առմամբ ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2482 օբյեկտ

Ռուսաստանի օդուժի կործանիչի կողմից վերջին մեկ օրում օդում խփվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 2 ՄիԳ-29 և 1 Սու-27 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարվել է ՌԴ պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա հայտնել է նաև, որ ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով շարքից հանել են Ժիտոմիրի շրջանում գտնվող օդանավակայանը։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդուժի ռմբակոծման և գրոհային ավիացիայի կողմից Ուկրաինայի տարածքում ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ։

Կոնաշենկովն ընդգծել է` հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ընդհանուր առմամբ ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2 482 օբյեկտ։Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը շարժվել են 9 կմ առաջ և ազատագրել 8 բնակավայր, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլի Օսավիահիմ թաղամասը։

ՌԴ ՊՆ-ն շեշտել է, որ ռուսական կողմը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է սահմանել, բացվել են հումանիտար միջանցքներ Կիևից, Չերնիգովից, Սումից, Խարկովից և Մարիուպոլից:

  • Կիսվել: