ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարացվել է

ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարացվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը երկարացրել է Ռուսաստանում միգրանտների՝ առանց պատժամիջոցների, ժամանակավոր գտնվելու ժամկետը։

  • ՌԴ-ն օտարերկրացիներին չի վտարի մինչեւ սեպտեմբերի 30-ը, եթե նրանք իրավախախտումներ չեն կատարել:
  • Միգրանտներին կարելի է Ռուսաստանում գտնվել առանց փաստաթղթերի երկարաձգման՝ համապատասխան պետության հետ սահմանների բացումից հետո մինչև 90 օր:
  • Մինչեւ սեպտեմբերի 30-ը օտարերկրացիները կարող են դիմել ՆԳՆ՝ իրենց իրավական վիճակը կարգավորելու համար:
  • Հունիսի 16-ից դադարեցվել են ՌԴ-ում օտարերկրացիների ժամանակավոր գտնվելու ժամկետները եւ ժամանակավոր կացության թույլտվությունների գործողության ժամկետները:

Ըստ ՌԴ ՆԳ նախարարության, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանից են՝ 332 հազար, այնուհետև Տաջիկստանն է (247 հազար), Ուկրաինան (152 հազար), Ադրբեջանը (120 հազար), Ղրղզստանը (115 հազար), Հայաստանը (61 հազար), Մոլդովան (56 հզ.) և Ղազախստանը (49 հզ.):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: