երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3127 նոր դեպք

ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3127 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 476 հիվանդ՝ 31,3%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 3694 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

«Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հունվարի 8-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 476 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 31,5%-ով»,- ասված է հաղորդագրությունում։
 

Հայտնաբերվել է COVID-19-ի 3127 նոր դեպք, մեկ օրում մահացել է 45 մարդ:

  • Կիսվել: