կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ում դեսպանը հայտնել է, որ Մախաչկալայի անկարգությունների հետևանքով Իսրայելի քաղաքացիներ չեն տուժել

ՌԴ-ում դեսպանը հայտնել է, որ Մախաչկալայի անկարգությունների հետևանքով Իսրայելի քաղաքացիներ չեն տուժել

Իսրայելի քաղաքացիները չեն տուժել նախօրեին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից, նրանք բոլորը դուրս են բերվել և արդեն լքել են դաղստանյան քաղաքը: Այս մասին RTVI-ին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բարեբախտաբար, ինքնաթիռի ուղևորների շրջանում ոչ ոք չի տուժել։ Կային նաև քաղաքացիներ, որոնք իսրայելական և ռուսական անձնագրեր ունեն, կային միայն իսրայելական կամ միայն ռուսական անձնագիր ունեցողներ։ Օրինակ` երեխաները, որոնք մեկնել են Իսրայել՝ քաղցկեղի դեմ բուժում ստանալու։ Նրանք բոլորը հայտնվել են այս սարսափելի իրավիճակում: Նրանք բոլորը դուրս են բերվել և արդեն Մախաչկալայում չեն:

Ալեքսանդր Բեն Ցվինի խոսքով՝ հակասեմականության ցանկացած դրսևորում, կարևոր չէ՝ որտեղ, ՛՛սարսափելի երևույթ է՛՛:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ տեղի բնակիչների բազմություն էր հավաքվել։ Պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։

Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած հրեաներին փնտրելու համար։ Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա, ինչից հետո օդանավակայան բերվել հատուկ ջոկատայինները։

Օդանավակայան են ժամանել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։

Ցուցարարները ծեծի են ենթարկել մի ոստիկանի, որը բղավում էր՝ ՛՛Դուք մարդ եք սպանում՛՛։ Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝ ծածանելով Պաղեստինի դրոշը։

 ՛՛Մախաչկալայի օդանավակայանի միջանկյալ հատված անհայտ անձանց ներթափանցման պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես փակել օդանավակայանը՝ ժամանման և մեկնման թռիչքների սպասարկման համար՛՛,-հայտարարել է ՛՛Ռոսավիացիան՛՛, իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է:

  • Կիսվել: