ՌԴ-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է. ինչ են պայմանավորվել (տեսանյութ)
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկացնումէ ԲԵԼՏԱ-ն
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված՛՛:
Պոդոլյակն ընթերցել է այն դրույթը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել. ՛՛Ռուսաստանը եւ Ուկրաինան պայմանավորվել են մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում ՝ հումանիտար միջանցքների կազմակերպման համար ժամանակավոր հրադադարի հնարավորության շուրջ՛՛:
Ըստ Պոդոլյակի՝ մոտակա օրերին կողմերը բանակցությունները կշարունակեն երրորդ փուլում: