շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՌԴ Սարատովի մարզում ԱԹՍ-ը գրոհել է օդանավակայանի վրա․ կան զոհեր

ՌԴ Սարատովի մարզում ԱԹՍ-ը գրոհել է օդանավակայանի վրա․ կան զոհեր

Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզում այսօր՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը հարձակվել է օդանավակայանի վրա։ Այս մասին գրում է ռուսական Baza տելեգրամ ալիքը։

Աղբյուրի տվյալներով, անհայտ ԱԹՍ-ն ընկել է թռիչքուղու վրա, ինչի հետևանքով երկու ինքնաթիռ վնասվել է։

Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, հայտնում են միջադեպի հետևանքով երեք զոհի և 5 վիրավորի մասին։

 

  • Կիսվել: