չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի կողմից իր տարածքն ԱԹՍ-ներով հարվածելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի կողմից իր տարածքն ԱԹՍ-ներով հարվածելու մասին

Գիշերն ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը

Նշվում է, որ 144 անօդաչու է խոցվել: Թիրախում են եղել, մասնավորապես, Մոսկվայի, Բրյանսկի, Կուրսկի, Տուլայի, Բելգորոդի, Կալուգայի, Վորոնեժի, Լիպեցկի, Օրյոլի մարզերը։

Մոսկվայի մարզի իշխանությունը հայտարարել է, որ Ռամենսկի շրջանում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել, որոշ տարածքներում հրդեհ է բռնկվել, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Շերեմենտևոյի, Դոմոդեդովոյի, Վնուկովոյի աշխատանքը սահմանափակվել է:

  • Կիսվել: