երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինված ուժերի կոմից ՌԴ օբյեկտների վրա հարձակման փորձի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինված ուժերի կոմից ՌԴ օբյեկտների վրա հարձակման փորձի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմում ուկրաինական ուժերի կողմից ահաբեկչություն իրականացնելու նոր փորձի մասին։

«Սեպտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 5.30-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նշել է, որ հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարքեր։

  • Կիսվել: