չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արտյոմովսկի հյուսիսային ծայրամասերը գրոհելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արտյոմովսկի հյուսիսային ծայրամասերը գրոհելու մասին

Ռուս զինվորականները շարունակել են գրոհը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ)՝ Արտյոմովսկի հյուսիսային շրջանում (քաղաքի ուկրաինական անվանումը՝ Բախմուտ)։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ  Դոնեցկի ուղղությամբ շարունակվել է նաև ռուսական գրոհը Սոլ երկաթուղային կայարանի շրջանում։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ մեկ օրում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 80 ուկրաինացի զինվորական, երկու տանկ, երեք զրահամեքենա և նույնքան ավտոմեքենա։

Նշենք, որ ավելի վաղ գերատեչությունը հայտնել է, որ Հունվարի 12-ին Ռուսաստանը լիակատար վերահսկողության տակ է վերցրեց Սոլեդար քաղաքը ԴԺՀ Բախմուտ շրջանում։ ՌԴ ՊՆ-ն հնարավոր է համարել, որ Սոլեդարի գրավումից հետո Ռուսաստանը կկարողանա արգելափակել և կաթսայի մեջ վերցնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն Արտյոմովսկում:

 

  • Կիսվել: