ՌԴ-ՆԱՏՕ երկխոսության ոչնչացման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ Ստոլտենբերգը, մասնավորապես, ասել է. «Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսության ոչնչացման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, քանի որ մենք իսկապես փորձել ենք։
Մենք փորձեցինք 90-ականներին և նույնիսկ առաջընթաց գրանցեցինք, ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, ստեղծեցինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, իրականացրեցինք համատեղ գործունեություն։ Նաև առաջընթաց է գրանցվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման հարցում...»: