շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ նախագահի ասուլիսին պարզել են «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառ

ՌԴ նախագահի ասուլիսին պարզել են «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառ

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը:

Ավելի քան չորս ժամ Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին: Ասուլիսին ներկա գտնվողների ձեռքին կային պաստառներ՝ տարբեր գրություններով, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես «Պուտինը հայերի նախագահն է» գրությամբ պաստառը:

Այս պաստառը սոցցանցերում բուռն մեկնաբանությունների տեղիք է տվել, սակայն դեռ պարզ չէ, թե ով էր դրա հեղինակը:

Նշենք, որ ՌԴ նախագահն իր տարեվերջյան ասուլիսում 4 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին:

Տեսանյութում վերոնշյալ պաստառը երևում է 2:20:50-ին:

  • Կիսվել: